Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու ավտոմեքենաների հրկիզման փորձ է արվել: Մեքենաները կայանած են եղել պատգամավորի տան առաջ, հայտնում է jnews.ge կայքը:
Խորհրդարանի պատգամավորը jnews.ge-ին ասել է. «Ես կարող եմ վստահեցնել, որ տեղի ունեցածը կապ չունի իմ բիզնես գործունեության հետ, դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ»:
Պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, թե ինչպես է անհայտ անձը բենզին լցնում մեքենայի վրա: Նա փախուստի է դիմել, երբ հարևանը բացել է դուռը:
Կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել Վահագն Չախալյանը.
Կարդացեք նաև
«Մտահոգություն Ս. Մանուկյանի ավտոմեքենանների միտումնավոր այրելու հետ կապված
Ուրիշի գույքը միտումնավոր այրելը՝ հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է, և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը՝ քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից՝ ներկայացուցիչ է պետության ազգային ժողովում, այս քայլը և հանցավոր և մտահոգիչ և մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի բաղադրիչներ պարունակող սպառնալիք է: Սպառնալիք մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար… Գրեթե պարզ է, ինչ որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը և ինչ որ մեկը ջանում է խաթարել այն…
Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի
1.Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ , և ժամ առաջ բացահայտեն իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ, դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի, սադրանք ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցե և նպատակ է հետապնդում մեր տարածաշրջանը ապակայունացնելու:
2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցե մի սադրանքի:
Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր-օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները, որոշ ուժերի դուր չեն գալիս…
Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է , անընդունելի է ու դատապարտելի»: