Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ թեկնածուները քաղաքապետ եւ թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քարոզարշավ էին անում:
Այստեղ էր նաեւ այս համայնքից տարիներ շարունակ պատգամավոր ընտրվող Սամվել Ալեքսանյանը:
Aravot.am-ը Ալեքսանյանից, որի ընտանիքին է պատկանում շաքարավազ ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, հետաքրքրվեց, թե շաքարավազն ինչո՞ւ է թանկացել: Մեր հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանը նախ ասաց. «Չեմ իմանում»: Հետո նա պնդեց՝ «Համ էլ չի թանկացել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մեր այն հարցին էլ՝ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին համայնքի բնակիչները անվճար բուժօգնություն էին ստանում՝ ՀՀԿ-ին ձայն տալու դիմաց, սա նախընտրական շրջանում ընտրակաշառք է համարվում, Ալեքսանյանը պատասխանեց. «Մենք ընտրակաշառք չենք տվել, հինգը տարի է՝ առել ենք էդ հիվանդանոցը ու սաղ համայնքի բնակիչներին օգտակար ենք լինում: Հիմա, որ ընտրություն չկա, չե՞նք անում»:
Ապա մեր հարցին՝ այդքան անվճար բուժօգնություն տրամադրելով, հիվանդանոցն արդյոք վնասներ չի՞ կրում, Ալեքսանյանը պատասխանեց. «Կրում ա, կրում ա, բայց էդի քու դարդը չի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ալեքսանյանին շրջապատել էին համայնքի բնակիչները եւ լսելով մեր հարցերն ուղղված Ալեքսանյանին՝ սկսեցին իրար հերթ չտալով նրա գովքն անել, թե նա բոլորին էլ օգնում է, եւ չկա մեկը, որը մոտենա Ալեքսանյանին ու վերջինս մերժի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ