Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սփռված ենք աշխարհով, բայց մեր հոգին այստեղ է՝ այս բարձունքում». Սուրեն Ամիրխանյան

Ապրիլ 23,2017 17:45

Ապրիլի 23-ին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ Համահայկական նվագախմբի հետ միասին, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նվագախմբի անդամները ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:

«Այս օրերին հայ ժողովուրդն առավել համախմբված է դառնում: Ցանկացած հայի աչքերում նշմարվում է պահանջատիրությունը»,-ասաց Արմեն Ամիրյանը:

«Համահայկական նվագախմբին միանալու որոշումը վայրկյաններում եմ կայացրել, չնայած այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեր խմբի անդամները աշխարհասփյուռ հայեր են, և մենք այսօր չէինք կարող այստեղ չլինել»,-նշեց նվագախմբի անդամներից Սուրեն Ամիրխանյանը:

«Ես շվի եմ նվագում: Երբեմն ինձ ասում են, որ իմ հնչեցրած մեղեդու մեջ շատ թախիծ կա: Դա, իհարկե, այդպես է: Ես ցավ եմ ապրում, որ 102 տարի է անցել, բայց մեղավորները դեռ չեն պատժվել: Երբ ավելի խորն եմ կարդում պատմությունս, զարմանում եմ մարդկային վայրագության վրա: Իմ շվիով ուզում եմ բողոքս արտահայտել ամբողջ աշխարհին»,-ասաց խմբի անդամ՝ Թամար Էսքենյանը:

«Երեք տարի առաջ որդիս ինձ մի նախադասություն ասաց.

-Հիշում եմ և միշտ պահանջելու եմ:

Զարմանալի է, որ դրան հաջորդող տարում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցն այդ կարգախոսն ունեցավ: Հիմա մտածում եմ, որ այդ նախադասությունը պետք է մեր բառացանկի մասը կազմի: Պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք առաջվա հայը չենք, որին կոտորում էին ու բռնի տեղահան անում»,- հավելեց Սուրեն Ամիրխանյանը:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930