ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:
Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ