Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին պարտադրո՞ւմ են հրաժարվել ճաշարանային սնունդից

Ապրիլ 23,2017 17:20

«Առավոտի» խմբագրությունը վերջին օրերին ահազանգեր է ստանում կիսաբաց ռեժիմով կալանավայրերից: Ըստ ահազանգող դատապարտյալների՝ իրենց առաջարկվում է դիմումներ գրել՝ հրաժարվելով օգտվել ճաշարանից: Ըստ նրանց փոխանցած բացատրության՝ խնդիրն այն է, որ սննդամթերքը նախատեսված քանակից քիչ է հատկացվում կալանավայրերին: Ի դեպ, դիմումատուների մեջ կան այնպիսի դատապարտյալներ, որոնց հարազատները չեն կարող տեսակցության գալ եւ նրանք հանձնուք՝ «տուլիկ» էլ չեն ստանում:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից «Առավոտին» այս առնչությամբ հայտնեցին, որ նման բան չկա «ու չի կարող լինել բնականաբար։ Նախարարի հրաման կա, որ դատապարտյալն ինքն է որոշում՝ օգտվի՞ իրեն հասանելիք օրական սննդից, թե՞ ոչ։ Դա իր իրավունքն է։ Ոչ ոք չի կարող պարտադրել նրան անպայման ուտել կամ ընդհակառակը՝ հրաժարվել սննդից»:

Հավելյալ պարզաբանեցին նաեւ հրաժարվելու մասին դիմում գրելու պրակտիկան: Ըստ այդմ՝ թյուրըմբռնում կա. դա արվում է, որպեսզի սննդի կորուստ չլինի, այսինքն՝ չեփվի ու թափվի. «Քանի որ կան մարդիկ, որոնք տան սնունդն են գերադասում, նախորդ օրն ասում են՝ հաջորդ օրը օգտվելո՞ւ են սննդից, թե՞ ոչ։ Ընդամենը, որպեսզի անհամեմատ շատ չպատրաստվի, քան թե անհրաժեշտ է։ Սակայն պարտադրել բացառվում է։ Իսկ ովքեր գերադասում են հիմնարկի սնունդը՝ տրվում է ըստ սահմանված չափաբաժինների»:

 Դավիթ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930