Հայաստանի մինչեւ 20 տարեկան տղաներն ու աղջիկները Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում պայքարեցին ծանրամարտի հանրապետության չեմպիոններին որոշելու համար:
Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության այլ մարզերի ու քաղաքների շուրջ 140 պատանիներ ու աղջիկներ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճեցին:
Տղաներ
56 կգ. Համլետ Մնացականյան՝ երկամարտի 207 կգ , 62 կգ. Մարզպետ Մինասյան՝ 247, 69 կգ. Արմեն Գրիգորյան՝ 283, 77 կգ. Մարտին Դարբինյան՝ 284, 85 կգ. Հակոբ Մկրտչյան՝ 332, 94 կգ. Ժորա Ամիրյան՝ 312, 105 կգ. Սամվել Գասպարյան՝ 323, +105 կգ. Վարազդատ Լալայան՝ 305:
Կարդացեք նաև
Աղջիկներ
48 կգ. Տանզելիա Գրիգորյան՝ երկամարտի 108 կգ, 53 կգ. Վալենտինա Մովսիսյան՝ 126, 58 կգ. Մարիամ Սիմոնյան՝ 124, 63 կգ. Ծովինար Կիրակոսյան՝ 160, 69 կգ. Լիանա Գյուրջյան՝ 168, 75 կգ. Սոնա Պողոսյան՝ 215, 90 կգ. Դիանա Աղաբեկյան՝ 183, +90 կգ. Արփինե Դալալյան՝ 217:
Առաջնության արդյունքներով կազմավորված այս տարիքային խմբի տղաների եւ աղջիկների հավաքականները կնախապատրաստվեն մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը եւ Համաշխարհային ուսանողական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ