Այս գիշեր Գերմանիայի Էրֆուրդ քաղաքի «Messehalle» սրահում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կայացավ Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը:
Մրցավարները միաձայն (118:110, 117:111, 115:114) WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում միջմայրցամաքային տիտղոսի համար հաղթանակը շնորհեցին երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկին: Սա Աբրահամի 46-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 51 մենամարտում:
https://www.youtube.com/watch?v=MK0lsOguYzQ
Արթուր Աբրահամն իրավունք նվաճեց չեմպիոնական գոտու համար ռեվանշ մենամարտ անցկացնել մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ, որին պարտվել էր մեկ տարի առաջ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոչ թե իրավունք, այլ հնարավորություն…