Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրին։ Այս պահին որպես կասկածյալ ձերբակալել են 1996 թվականին ծնված Արմեն Ջ․-ն, որի հարցաքննությունը, ըստ մեր տեղեկությունների, դեռ չի ավարտվել։
Սպանության մասին մամլո հաղորդագրություն է տարածել նաև Հարավային զինվորական օկրուգը, մասնավորապես նշելով․«Ապրիլի 2-ին, ժամը մոտավորապես 17․00-ի սահմաններում քաղաքացիական անձը ռազմաբազայի մոտակայքում սպանել է ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի։
Դանակով հասցված հարվածից զինծառայողը տեղում մահացել է։ Հարձակում կատարողը բերման է ենթարկվել Գյումրու ոստիկանություն։ Կատարվածը հետաքննվում է Զինվորական օկրուգի ու տեղի իրավապահ մարմինների համագործակցությամբ։ Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Проследите как это коммеетируется по РБК. “Это второй русский военослужащий зарезанный в Гюмри” и потом продолжается: в 2015 г. Пермяков убил семью Аветисянов. Для слушателя вывод напрашивается режут русских !!!