Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծագործություններ կան, որ շունը ուտի` կսատկի». Էդ. Թոփչյան (տեսանյութ). Ա1+

Ապրիլ 22,2017 23:29

Շատ գործեր մենք երբեմն ստիպված կատարում ենք եւ ոչ ոք չի գալիս դա լսելու: Այսպես արձագանքեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այն հարցին, թե ինչո՞ւ սիմֆոնիկ նվագախումբը չի կատարում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ. «Այ եթե դուք գաք լսեք, այդ հարցը այլեւս չեք տա, մենք անընդհատ կատարում ենք, էլի հնչում է այս հարցը, է էդքան շատ եք սիրում, եկեք լսեք: Չեն գալիս մարդիկ, որովհետեւ հետաքրքիր չի իրենց»:

«Լինում են էնպիսի գործեր, որ շունը ուտի կսատկի եւ ոչ ոք չի գալիս դա լսելու, իրենք կոմպոզիտորներն էլ դա չեն գալիս լսելու»,- հավելում է պարոն Թոփչյանը:

Էդուարդ Թոփչյանը կոպիտ սխալ է համարում այն, որ Օպերայի ամբողջ ցանկը հայկական երաժշտություն է. «Մեր մոտ չկա Մոցարտ, Ռոսինի, միայն մի հատ անհասկանալի Պուչինի ա: Ամեն ինչ հայկական է, բայց դրանով երեբեք առաջ չես գնա»:

Երաժշտության մեջ նացիոնալիզմն առաջ քաշելը դիրիժորը սխալ է համարում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. բա հիմա ինչ ենք անելու՞…Հա,գիտեմ,շներին միշտ հարկավոր է կուշտ պահել,որ հրաժարվի ուրիշ ուտելիքից,նամանավանդ՝ հայ կոմպոզիտորների գործերից…:Ասեցի հայ կոմպոզիտոր, հիշեցի՝ Սովետի ժամանակ,Մեծն Էդվարդ Միրզոյանի ջանքերով ու նախաձեռնությամբ ստեղծվեց ռադիոի սիմֆոնիկ նվագախումբը,որը հիմնականում զբաղված էր հայ կոմպոզիտորների սրտեղծագործություններով…Հասկանում եմ,փող չկա.էս էլ սենց:Ես մեծ ուրախությամբ կխոսեի ծրագրի մասին,որ կարուսելի նման անընդհատ պտտում են,(նկատի ունեմ անընդհատ փոփոխությունները), սպաս կերակուրի նման անընդհատ շերեփով խառնում , էլ չեմ ասում հանրահայտ կոմպոզիտորին ներկայացնելու համար ցուցադրում են մի աղքատիկ վոկալիզ,որի մեջ կես հատ հայկական երանգ չկա,սա դեռ «ոչինչ»՝ մեկ այլ հանրահայտ կոմպոզիտորի մասնակցությունն էլ ապահովելու համար նշված էր 1956թվի ֆիլմից ոչ հայկական,տիպիկ նեոպոլիտանան ոճով գրված երգ՝ երեւի «վռազ»պետք էր Օպերայի մի մենակատարին ցույց տալը…Ես մեծ ափսոսանք ապրեցի,որ մոռացան,ավելի ճիշտ չգիտեին էլ,որ կա Գրիգոր Եղիազարյան(նրա ուսանողներին չէին մոռացել…)Եղիազարյան,որ ամսի 24-ի համերգում կարելի էր վստահ ու տեղին ցույց տալ«Հայաստան»,կամ «Արեւածագ»սիմֆոնիկ պոեմները,կամ «Սասունցիների պարը» «Անուրջների լիճը»(«Սեւան»)բալետից,կամ էլ հրաշալի «Սիփանա սարը»խմբերգը «Արա գեղեցիկ եւ Շամիրամ» բալետից.Ակամայից հիշեցի մեր Ֆրունզիկին,որ ասաց «Միմինո»ֆիլմում՝«Эти Жигули чем думают»:էէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ…

  2. Տիգրան Մարտիրոսյան says:

    ….)))))))))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930