Ռիգայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվեցին նաեւ աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր: Դրա համար մասնակիցներից պահանջվում էր տեղ զբաղեցնել 14 ուժեղագույնների շարքում:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից նվազագույն խնդիրը կատարեց միայն Էլինա Դանիելյանը: Հայաստանի լավագույն շախմատիստուհին 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում եւ աշխարհի անհատական առաջնության վարկանիշ վաստակեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ