«Փոքրամասնութիւնների» թեկնածուների կողքին մրցակցելու է նաեւ զրադաշտական համայնքի միակ թեկնածուն
«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան – Իրանում կայանալիք տեղական ինքնակառավարման խորհրդի ըենտրութիւններին առաջադրւած թեհրանահայ թեկանծուներից պարզեցինք, որ արդէն իսկ փաստացիօրէն հաստաւել է կրոնական փոքրամասնութիւններ համարւող թեկնածուների արժանաւորութիւնը: Այս մասին են վկայում դոկտոր Անդրանիկ Սիմոնեանի, Արմէն Նազարեանի, եւ Արա Շահվերդեանի կատարած հաստատումները:
Տեղեկացանք նաեւ, որ թեհրանահայ թեկնածուների կողքին առաջադրւել է եւս մէկ (կրօնական փոքրամասնութեան) թեկնածու՝ Բաբաք Շահրիարին, Զրադաշտական համայնքի կողմից:
Այսպիսով նշւած չուրս թեկնածուների հաստատւած արժանաւորութեամբ վերջ տրւեց ԶԼՄ-ների շաբաթավերջի լրահոսում տեղ գտած ստրեսային վիճակին:
Նշենք, որ Իրանի հինգերորդ տեղական ինքնակառավարման խորհուրդների ընտրութիւնները տեղի կունենան մայիսի 19-ին՝ (29 օրդիբեհեշտ) կայանալիք 12-րդ նախագահական ընտրութիւնների հետ միաժամանակ: