ՀՀԿ ավագանու թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն այսօր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ Արաբկիրի վարչական շրջան էր եկել` նախընտրական քարոզարշավի:
Նա պատմեց իր եւ տաքսու մի վարորդի զրույց:
«Ինքը ընդդիմադիր էր, երբ հասանք քաղաքապետարան, դարձավ մեր կողմնակից, որովհետեւ զրույցի վերջում մի հարց տվեցի` քանի տարի է տաքսի ես քշում, ասաց` 25 տարի: Իսկ եթե տեսաբան գա, տաքսի քշելու, որը երբեք տաքսի չի քշել, բայց քո աշխատանքի մասին խոսում է, քննադատում է, որ սխալներ ունես, ասաց` բա գործ անողը պետք է սխալվի, խոսողը ոնց սխալվի, եթե գործ չի անում: Ես ասացի` այդ պատճառով եմ այսօր այս թիմի մեջ, որովհետեւ մոտ 10 տարի տեսնում եմ Տարոն Մարգարյանին` կարիերայի սկզբից մինչեւ այսօր, տեսնում եմ այդ հզոր աճը»,- ասաց ճարտարապետը:
Նա գովեց Տարոն Մարգարյանին` որպես Ավան վարչական շրջանի նախկին ղեկավար` ասելով, որ քրտնաջան աշխատանքով նա հրաշք համայնք դարձրեց Ավանը:
Կարդացեք նաև
«Երբ այսօր ասում են`մրցակցություն է, ուզում եմ հասկանալ` ով ում հետ է մրցակցում: Պատկերացրեք` աշխարհի չեմպիոնի մրցում տեղի ունենա, ես 52 կիլոգրամ եմ, շատ սիրում եմ մեր հայրենիքը, շատ ուզում եմ` մեր հայրենիքը առաջին տեղում լինի, էս իմ հալով գնամ, մրցեմ, պարտվելու եմ` հետո գամ, ասեմ` ժողովուրդ քաշս հերիք չարեց, կներեք ինձ, բայց ես հայրենիքը սիրում եմ: Այս բոլորը խոսակցություններ են, հասկացա` մի բան, մրցակցությունն ինձ համար բացառվում է, ով` ում հետ է մրցում, տարիներ շարունակ տեսականորեն քննադատող խոսողներ եկել են, մրցեն մի մարդու հետ, որն անընդհատ աշխատում է, աշխատողը սխալներ ունենում է, իսկ քննադատողները, որոնք ոչ մի բանի առջեւ պատասխանատու չեն, ոչ մի բան չեն անում, իրենց իրավունք են վերապահում ցուցմունքներ տալ, դրա համար եմ այս թիմում ու մինչեւ վերջ մնալու եմ այս թիմում, հավատում եմ այս թիմին»,- եզրահանգեց Լեւոն Իգիթյանը` խորհուրդ տալով ընտրելուց առաջ մի քիչ մտածել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ