Ապրիլի 22-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի և «Օպել Զաֆիրա» տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի սրահում գտնվողներ՝ 1988 թ. ծնված Հարություն Հարությունյանը, 1985 թ. ծնված Վանիկ Գասպարյանը և 1987 թ. ծնված Վահան Արշակյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսան Պատրուլ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
ՀՀ ոստիկանություն