Վրաստանը պատրաստվում է մեկ ամսվա ընթացքում իրականացնել Իրանից գազ ներմուծելու գործարքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների և Կովկասի հարցերով վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Բաղերին, մասնավորապես, ասել է, որ Վրաստանը ձեռք է բերել իրանական գազը, սակայն այն դեռ չի ներմուծվել Իրանից:
«Վրաստանից հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կանցնեն գազի ներմուծման իրականացմանը»,- ասել է վարչության ղեկավարը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Իրան կժամանի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև