Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների մեծամասնությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանին ընտրել

Ապրիլ 22,2017 19:08

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ապրիլի 22-ին «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց նոր հարցման արդյունքները՝ «Երևան քաղաքի հիմնախնդիրները, քաղաքապետի թեկնածուների վարկանիշը» թեմայով:

Հարցումը կատարվել է Երևանում ապրիլի 12-20-ը ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 1044 անձ:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 4 տարիների ընթացքում, հարցվածների 1.6 տոկոսը դժվարացել է պատասխանել, 9.4 տոկոսը լիովին դրական է գնահատում, 14 տոկոսը՝ բացասական, 19.8 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, իսկ 55.2 տոկոսը՝ ավելի շուտ դրական:

Հարցին՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից ո՞վ ունակ կլինի լուծել Երևան քաղաքի հիմնախնդիրները, հարցվածների 2.4 տոկոսը դժվարացել է պատասխանել, 10.44 տոկոսը այլ պատասխան է տվել, 8.6 տոկոսը պատասխանել է ոչ մեկը: 4.2 տոկոսը կարծում է, որ Զարուհի Փոստանջյանը ունակ է լուծել հիմնախնդիրները, 12.1 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ 62.3 տոկոսը՝ Տարոն Մարգարյանը:

Կազմակերպությունը հետաքրքրվել է նաև, թե ում են պատրաստվում իրենց ձայնը տալ քաղաքացիները: Հարցվածների 10.7 տոկոսը դժվարացել է պատասխանել, 12.7 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 3.9 տոկոսը պատրաստվում է ընտրել Զարուհի Փոստանջյանին, 11.5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ 61.2 տոկոսը՝ Տարոն Մարգարյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930