Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրները, հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր մայրաքաղաքը Ռաքքայից տեղափոխել է Դեր Զոր:
Ըստ այդ տեղեկության՝ վերջին երկու ամիսներին ամերիկացի զինվորականները անօդաչուների օգնությամբ հետևել են, թե ինչպես են ԻՊ-ի «պաշտոնյաները» փախչում Ալ-Մայադին քաղաք, որը գտնվում է Դեր Զորից հարավ՝ Եփրատի ափին:
Նշվում է, որ առաջիկայում ԱՄՆ-ը պատրաստվում է քրդական ջոկատներ ուղարկել՝ Ռաքքայի վրա հարձակվելու համար: Պենտագոնում այդ քաղաքի համար մարտն անխուսափելի են համարում, բայց պնդում են, որ զինյալների «կառավարությունն» այլևս այնտեղ չէ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև