Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանել են 21-ամյա պայմանագրային ռուս զինծառայողի։ Հենց նոր համացանցում հայտնվեցին լուսանկարներ դեպքի վայրից։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով։ Դատախազը տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են ակտիվ քննչական, օպերատիվ հետախուզական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև նշված հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Մեզ հաջողվեց պարզել, որ սպանվածի անուն ազգանունը Յալպաև Դմիտրի է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները Էլիզա Ֆրանգուլյանի ֆեյսբուքյան էջից