«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ապրիլի 22-ին՝ քարոզարշավի երկրորդ օրը Մալաթիայի շուկայում էր: Կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ կուսակցության անդամները շրջում էին տոնավաճառում, զրուցում առևտրականների հետ:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ քաղաքում առևտուր իրականացնելը «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթների մեջ է մտնում. «Այսպես ամեն օր մենք անդրադարձ ենք կատարելու մեր ծրագրային դրույթներին: Իհարկե՛, քաղաքի բնակիչ լինելով գիտենք շատ խնդիրների մասին, տեղեկացված ենք, բայց այնուամենայնիվ, այս ամենը պետք է նաև ցուցադրենք և փոխանցենք հանրությանը, և ցույց տանք՝ ովքեր էին ղեկավարում քաղաքը և ինչպես են ղեկավարել, և ինչը պետք է մենք փոխենք»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ շուկայում ամեն ինչ կարելի է փոխել. «Այնպես չէ, որ մենք չունենք գումարներ, մեր հանրության գումարներ կբավարարեն, որ մենք կարողանանք ապրել մաքրության մեջ, լուծել առնվազն նվազագույն խնդիրները»:
Անդրադառնալով կուսակցության հնարավորություններին՝ Զարուհի Փոստանջյանը ասաց. «Մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է, մենք պետք է շախ անենք և մատ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ