Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը՝ սպորտի ռիթմով». մասսայական մարզումները շարունակվում են (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2017 16:25

Սպորտի մասին պատկերացումներն ամբողջ աշխարհում տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սպորտով զբաղվելն անիմաստ է և դառնում է ժամանակի անիմաստ կորուստ։ Սակայն ավելի շատ դեպքերում պնդում են հակառակը։ Բարեբախտաբար, երկրորդ տիպին պատկանողներն աշխարհում ավելի շատ են։

Սպորտի կարևոր հատկությունների մասին բազմիցս է խոսվել է. առողջության բարելավում, բնավորության դրական փոփոխություն և անգամ մտավոր շարժ՝ միտքը սկսում է ավելի արագ աշխատել։ Մի կարևոր փաստ ևս՝ սպորտն ունակ է համախմբել մարդկանց՝ անկախ տարիքային և սեռական սահմանափակումներից։

Ամիսներ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սկսեց «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անունը կրող մասսայական մարզումները։ Մարզումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից այգում:

Հերթական շաբաթ օրը Aravot.am-ը ներկա գտնվեց մասսայական մարզումներին։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով որոշվել է մարզումներն ավելի կազմակերպված դարձնել.«Քանի որ նախարարության որդեգրած քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում առողջ ապրելակերպի քարոզն ու մասսայական սպորտի զարգացումը, մենք որոշեցինք այդ մարզումներն ավելի կազմակերպված ու մասսայական դարձնել»։

Ֆիտնես մարզիչների կողմից մշակվել է հատուկ ծրագիր տարբեր տարիքային խմբերի, քաշի նվազեցման, մկանային մասսայի ավելացման համար։

Այն հարցին, թե հնարավո՞ր է շատանան մարզումների օրերը, թե ոչ, Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանեց, որ զբաղվածությունը թույլ չի տալիս մարզումները շաբաթական 2 անգամ անցկացնել։ «Շաբաթական մեկ օր ենք ընտրել, որ այն մարդիկ, ովքեր ունեն ժամանակի խնդիր, մեկ օր տրամադրեն սպորտին, առողջ ապրելակերպին»։

Բազմիցս նշվում է նաև, որ նախարարությունը նպատակ ունի մասսայական մարզումներ իրականացնել նաև Հայաստանի մյուս քաղաքներում։

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930