Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել տղամարդու դի:
ՀՀ ԱԻՆ