Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքն իր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այսօր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Ավան վարչական շրջանում: Դաշինքի անդամները շրջեցին բակերով, բնակիչներին բաժանեցին իրենց նախընտրական թերթոնները՝ վստահեցնելով. «Երեւան ջա՜ն, ելք կա՜»:
«Եկել ենք ձեզ ասելու, որ Երեւանը համակած հուսահատության գազելներից, մահվան «լիֆտերից», ցանց դարձած տանիքներից ելք կա: Մայիսի 14-ին օգտվեք այդ հնարավորությունից՝ «ԵԼՔ»-ի օգտին քվեարկելով՝ դուխո՜վ: Չհուսահատվե՜ք»,-դիմելով ավանցիներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ իր՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Երեւանում կբացվի առնվազն մեկ մետրոյի կայարան: «Անհրաժեշտ է Երեւանում մեծացնել ավտոբուսներով եւ տրոյելբուսներով ուղեւորափոխադրումների ծավալը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ