Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել

Ապրիլ 22,2017 15:34

Աֆղանստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,- գրել է նա:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի հյուսիսում՝ Բալխ նահանգում, թալիբների կողմից ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման ընթացքում զինվորականների մեծ մասը մասնակցում էր ուրբաթօրյա աղոթքի:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհերի թիվն արդեն կարող է հասնել 130-ի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930