Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նման պրակտիկա չունեմ՝ քիթս խոթեմ դրա մեջ եւ գնահատականներ հնչեցնեմ». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

Ապրիլ 22,2017 12:09

Ներկայացնում ենք հատված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից.

– Իսկ ընդունո՞ւմ եք, որ 114 տնօրենների եւ «ՍԱՍ»-ի ձայնագրություններն անընդունելի երեւույթներ են, որի համար ձեզ քննադատեցին։

– Ես որակումներ չեմ տալիս։ Խնդիրն իրավական տիրույթում է։ Մեզ 20 տարի է՝ քննադատում են, կարծում եմ՝ դեռ 20 տարի էլ կքննադատեն։ Ես քննադատությունից չեմ վախենում։ Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, ես նման պրակտիկա չունեմ՝ քիթս խոթեմ դրա մեջ եւ գնահատականներ հնչեցնեմ։

– Այդուհանդերձ, ՀՀԿ-ն ինչ-որ հետեւություններ արե՞ց, որ բացառի Երեւանի ընտրություններում նման երեւույթների կրկնությունը։

– Մենք այս նիստին առաջին հարցով քննարկել ենք ընտրությունների ընթացքը եւ արդյունքները։ Դրա մեջ մտնում է ամեն ինչ՝ ե՛ւ պլյուսները, ե՛ւ մինուսները։ Շատ բան ենք քննարկել, այդ թվում՝ նաեւ այդ ձայնագրությունները։ ՀՀԿ-ի հետ կապվող ցանկացած հրապարակային երեւույթ, որը կա նաեւ մամուլում, չի կարող մեզ մոտ չքննարկվել։

– Եվ ի՞նչ հետեւություն եք արել։

– Հետեւությունը կանի իրավապահ մարմինը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930