Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ շուկան հնարավոր է ազատականացվի. «ՀԺ»

Ապրիլ 22,2017 11:22

Հայաստանի էներգետիկ շուկայում սպասվում են մեծ փոփոխություններ: Մինչեւ այս տարվա մայիսի 31-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի մի ծրագիր իր ժամանակացույցով, որի իրականացման արդյունքում մեր էներգետիկ շուկան հետզհետե կազատականացվի: 

Վերջնական արդյունքը կլինի այն, որ մեր ներքին շուկայում էլէներգիա կարող են վաճառել բոլոր ցանկացողները` թե ներքին, եւ թե արտաքին էլէներգիա արտադրողները: Այդ դեպքում գինը կորոշվի շուկայի տրամաբանությամբ:

Տեսականորեն դա կարող է հանգեցնել սակագների նվազմանը: Միեւնույն ժամանակ դա կարող է բացասաբար անդրադառնալ մեր էլէներգիա արտադրող կայանների վրա, որոնք պետք է ձգտեն նվազեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը: Թե գործնական ինչպիսի պատկեր կստեղծվի էլէներգիայի մեր շուկայում, ցույց կտա ժամանակը: Այս ծրագրի մշակմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930