Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշ լճի տարածքում գործողությունները դադարեցվել են. մեղավորը վարչական պատասխանատվություն կկրի (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 22,2017 11:08

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամների եւ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ նախորդ հանդիպումից հետո թյուր տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախարարն ասել է՝ երեք օրում կվերացնեն այն իրավիճակը, որն առաջացել է Գոշ լճի տարածքում: Այս մասին այսօր նախարարությունում բնապահպանների հետ հերթական հանդիպմանը հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքով՝ իրականում ինքն ասել է, որ երեք օրում ծառայողական քննությունը կավարտվի:

Հիշեցնենք, որ լճի տարածք էր մուտք գործել շինարարական տեխնիկա,  հարթեցրել լիճ տանող ճանապարհը:

«Գործողություններն այս պահին դադարեցվել են: Որեւէ վարքագիծ այնտեղ չի կարող դրսեւորվել վարձակալի կողմից, քանի դեռ վերջինիս ծրագիրը օրենքով չի կազմվել եւ չի անցել բնապահպանական փորձաքննություն»,-տեղեկացրեց նախարարը:

Նրա փոխանցմամբ՝ նկատողություն է հայտարարվել անտառապահին. «Նա առնվազն պետք է տեղեկացված լիներ եւ համարժեք գործողություն իրականացներ կամ զեկուցեր այդ մասին»: Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ Գոշ լճի ափին ձեւավորված տիղմը կտեղափոխվի, տարածքը կմաքրվի: Նրա հավաստմամբ՝ հետեւելու են, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, որն առանց փորձաքննության իրականացրել է գործողություններ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930