Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ-ի ձախողման պատճառները. Հրապարակ

Ապրիլ 22,2017 10:55

Եթե «չոբանհաշիվ» անենք եւ պրիմիտիվացնենք խնդիրը՝ 5 տոկոս ձայների քանակը` 80 հազարը, բաժանելով երեք անձի վրա, ապա ստացվում է, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը «յուրաքանչյուրը» պետք է ընդամենը 26-27 հազար ձայն բերեր դաշինքին՝ ԱԺ մուտք գործելու համար։

Եթե տասնամյակների գործունեության ընթացքում այդ անձինք 26 հազար մտերիմ, կուսակից, համակիր, գաղափարակից չեն կարողացել «վաստակել», ապա նրանց տեղը հաստատ քաղաքական դաշտը չէ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը։ Անշուշտ, չի բացառվում, որ նրանց ձայներից որոշ քանակ «գողացել» են, իհարկե, պետք է հաշվի առնել, որ նրանց դեմ մի հսկա քարոզչամեքենա է աշխատել, եւ հակաքարոզչության բոլոր հնարքներն են կիրառվել, բայց, միեւնույն է՝ նրանք այդ ամենը նախապես պիտի հաշվի առած լինեին եւ նվազագույն քաղաքական կապիտալ պետք է կուտակած լինեին։

Լավ կլիներ, որ այս գործիչներն իրենց մեջ ուժ գտնեին նախ իրենց վրիպումները հասկանալու, ապա, որքան էլ բարդ է, մեջքը շտկելու եւ այսօրվանից արդեն հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար։ Բայց մեր իրականության մեջ նման հրաշքներ չեն լինում՝ մերոնք առաջին դժվարությունից հետո արագ կոտրվելու եւ ասպարեզից հեռանալու մեծ մասնագետներ են։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930