Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 22,2017 10:34

Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Նահանգապետը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ժամանակացույցը» 1915-ից մինչեւ 2016 թվականը, չափազանց տպավորիչ է:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր կողմից շնորհակալություն է հայտնել նահանգապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930