Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծարար տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2017 10:24

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է:

Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:

Պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Անառակին “հրեշտակ” մի՛ ըսէ` մե՜ղք է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930