«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկ ներկայացրած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը հասարակության շրջանում տարընթերցումներ առաջացրին: Երեք տարի ծառայության դեպքում շուրջ 5 միլիոն դրամի տրամադրման գաղափարի վերաբերյալ որոշ անձինք կարծիքներ հայտնեցին, թե տրամադրվող արձակուրդները հանելով` միեւնույն է, ստացվում է, որ շուրջ 2 տարի է ծառայությունը դառնում:
Կամ շատերի համար ընդունելի չէր այն տարբերակը, որ հինգ միլիոն դրամի ծախսման վրա սահմանափակումներ են դրվում:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը որոշ դիտարկումներ ու պարզաբանումներ ներկայացրեց առաջարկված ծրագրերի մասին` ընդհանուր առմամբ դրանք դրական գնահատելով:
Կարդացեք նաև
«Առավոտ»
21,04.2017