Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներից մեկը

Ապրիլ 21,2017 23:50

Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների, ՀԿ-ների դիմումը: «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ»,  ասել է Տ. Եգորյանը:

Նրա խոսքով, Դատարանի աշխատակարգային որոշումը բողոքարկել են, սահմանված կարգով  դիմել   են ՍԴ  նախագահին՝ խնդրելով,  հարցը քննության հանձնել դատական կազմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930