Հայաստանի հանրապետական կուսակցության՝ Էրեբունիում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողները քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում իր մրցակիցների հնարավորությունները:
Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Քանի որ առաջադրվել են՝ դաշինք և կուսակցություն, նորմալ եմ գնահատում»:
Նկատառմանը՝ թե ակտիվ գործիչներ են առաջադրվել, քաղաքապետը պատասխանեց. «Շատ լավ ա, ուրախ կանցնի ամեն ինչը»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, Երկիր Ծիրանի և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ