Մինչ երթուղի ելնելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում երեւանցիներին ազդարարեց, որ իրենք գալիս են Արեւի քաղաքին տալու մարդկային ջերմություն:
Նա հրապարակեց նաեւ իրենց ծրագրային դրույթները, որոնք պատրաստվում են իրականացնել հաջողության հասնելու դեպքում: «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք եւ ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքին», – հայտարարեց տիկին Փոստանջյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ իրենց թիմում պրոֆեսիոնալներ են, իրենց ոլորտներում հայտնի մարդիկ: «Ես շատ ուրախ եմ, որ մեր թիմում չկան ու անելիք չունեն այն հայտնիները, որոնք ճանաչված են իրենց արատավոր կյանով՝ այս 25 տարիների ընթացքում: Սա վերաբերում է քաղաքական կյանքում հայտնի անձանց», – ասաց կուսակցության նախագահը:
Հարցին՝ լուրեր են պտտվում, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հովանավորում է Ռուբեն Գրիգորյան անունով մոսկվաբնակ հայ մեծահարուստ, նա այդպիսի մարդու ճանաչո՞ւմ է, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այո, ճանաչում եմ: Նա իմ լավ ընկերն է, մտավորական: Բայց նա մեզ չի ֆինանսավորում: Նա իմ լավ ընկերն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ