Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնի է դարձել, թե երբ է տեղի ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ գործակալությունը գրում է, որ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի միջև հանդիպումը նախատեսվում է ապրիլի 27-ին Մոսկվայում:
ԱՊԱ-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 27-ին այցելելու է Մոսկվա:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ առաջիկայում եռակողմ հանդիպում է նախատեսվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ