Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանի հարցերը Տարոն Մարգարյանին

Ապրիլ 21,2017 19:44

«Խոստումների փուլից նոր ենք դուրս եկել, հիմա նորի մե՞ջ ենք մտնում: Դրանք իրականության հետ առնչություն չունեցող են: Դե թող ներկայացնեն, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են արվելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն`անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՀՀԿ-ի հրապարակած ծրագրին:

Վահագն Խաչատրյանը, համենայնդեպս, ՀՀԿ-ի այդ նախընտրական ծրագրի իրականացման որեւէ հիմք չի տեսնում. «Եթե անող էին, թող մինչեւ հիմա անեին, ինչի՞ չեն արել»:

Aravot.am-ի հարցին`իսկ քաղաքն ունի՞ համապատասխան բյուջե, որ ցանկության դեպքում հնարավոր լինի ի կատար ածել ՀՀԿ-ի հրապարակած ծրագիրը, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ: Ոչ քաղաքն ունի, ոչ պետությունը, ոչ ներդրողներ կան: Ի՞նչ միջոցներով պիտի անեն, կարո՞ղ են ինձ ասել: Այդ ամենն ուղղակի ցանկություններ է: Վերցնենք իրենց չորս տարի առաջվա ցանկությունները. դրանք իրականություն դարձե՞լ են: Նույնն էլ այս ցանկությունները կմնան թղթի վրա: Նախորդ խոստումներն էլ նույն ձեւի, նույն մակարդակի ու ոչ մի փոփոխություն չկա, քանի որ այդ մարդկանց մտածողության մեջ էլ փոփոխություն չկա: Եթե տրանսպորտի հարց էին ուզում լուծել`վաղուց կարող էին լուծել: Պետք չի թաղամասեր կառուցել: Երեւանը դրա կարիքը չունի: Երեւանում կանաչի մաքրության, մարդկանց նորմա ապրելու միջավայր է պետք, որը չկա: Թող մտածեն`ո՞նց անեն, որ ագռավները քչանան, ծառերը շատանան: Կամք է պետք, որը չկա»:

Դիտարկմանը, որ ծրագրում իբրեւ իր կառավարման չորս տարիների ձեռքբերում Տարոն Մարգարյանը նշել է, որ ծառեր տնկվում են, բակերը կանաչապատվում ու բարեկարգվում են, տանիքներ ու վերելակներ են վերանորոգվում եւ այլն, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իրենք բետոնից, ասֆալտից եւ իրենցը լինելու`տարածքներ ունենալու, Երեւան են ուզում: Իսկ կարո՞ղ է Տարոն Մարգարյանն ասել, թե քանի վերելակ ու տանիք են մնացել չվերանորոգված: Իրենք էլ լավ գիտեն, որ վերելակով ամեն օր բարձրացող մարդու կյանքին վտանգ է սպառնում: Քաղաքը լիքը խնդիրներ ունի, որի մասին չեն խոսում: Գոնե դա անեն`արտաքին տեսքին ուշադրություն դարձնեն: Հիմա Աբովյան փողոցում եմ, ծառեր են տնկել, թող մի հատ այս ծառերին նայեն: Թող հին ծառերին նայեն ու իրենց տնկած: Ինչի՞ համար են այդ ծառերը տնկում: Ես տեսնում եմ, որ ինչ-որ փողեր են ավելորդ ծախսել, ծրագրեր են իրականացրել, որը երեւանցուն օգուտ չի տալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930