Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ապրիլի 12-ից ընթանում է Վրեժ Հախվերդյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանել է Դիլիջանի բնակիչ Գուրգեն Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը՝ սպանելու դիտավորությամբ հարվածել եւ սպանել է վերջինիս:
Վ. Հախվերդյանը 2009-ի հոկտեմբերի վերջերին առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ խախտելով պետական սահմանի անձեռնմխելիությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(«Սպանությունը») եւ 239 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»): Նա կալանքի տակ է, գտնվում է ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ