Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոշի լճին պատճառված վնասների համար տուգանք կվճարվի

Ապրիլ 21,2017 16:21

2015թ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ «Վենդոռ» ընկերության սեփականատեր Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով այդ ընկերությանն է տրամադրվել 3,18 հեկտար տարածք, որից 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է: Այդ ընկերությունը Գոշ լճի տարածք շինարարական ծանր տեխնիկա է մտցրել, լայնացրել, հարթեցրել է Գոշի լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել, կուտակել է լճի ափերին: Դրա հետեւանքով լճի բնական միջավայրը խախտվել է: Գոշի լճից տիղմի դուրս բերելու, լճի ափերին փռելու հետեւանքով լճի հայելային մակերեսը նվազել է:

Լճի եւ դրա շրջակայքի իրավիճակի մասին զրուցեցինք «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանի հետ: Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն այժմ գտնվում է արձակուրդի մեջ: Վ. Վասիլյանն ասաց, որ ինքը իրավիճակի հետ կապված խնդիրները քննարկել է «Վենդոռ« ընկերության ներկայացուցիչների հետ:

Նա հայտնեց, որ «Վենդոռ» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածության համաձայն՝ Գոշի լճի շրջակայքը կմաքրվի «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից: Վ. Վասիլյանն ասաց, որ այդ համաձայնությունը դեռ պետք է հաստատվի բնապահպանության նախարարության կողմից: Այդ դեպքում նշված աշխատանքները պետք է կատարվեն 4-5 օրից:

Ազգային պարկի փոխտնօրենն ասաց, որ «Վենդոռ» ընկերությունը կփոխհատուցի իր կատարած աշխատանքների հետեւանքով բնությանը պատճառված վնասի համար: Վնասի չափը պետք է որոշի բնապահպանական պետական տեսչությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930