Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը: Թանգարան –ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց տարիների աշխատանքն ու ձեռքբերումները:
«Այս տարին մեզ համար շատ կարևոր է՝ լրանում է հուշահամալիրի կառուցման 50-ամյակը: Այն դարձավ խորհուրդ հայերիս համար, եւ թանգարանը գրեթե ամեն օր թուրք այցելուներ է ընդունում և ճանապարհում»:
Տնօրենի խոսքով՝ մեկ տարի առաջ թանգարանն ունեցել է 15 հազար այցելուներով ցուցահանդես՝ Ռիգայում, որտեղ ցուցադրվել են եզակի նմուշներ:
«Ապրիլի 23-ին կայանալիք ցուցահանդեսում կունենանք առանձին սեղան՝ բացառիկ նմուշներով, որոնք բերվել են Եվրոպայից, մի շարք լուսանկարներ՝ արված շինարարական աշխատանքների ժամանակ: Ցուցահանդեսում կլինեն արժեքավոր գրքեր՝ Դանիել Վարուժանի անձնական գրադարանից»,- ավելացրեց թանգարանի տնօրենը:
Կարդացեք նաև
Խոսեց նաև մի կարևոր, բայց ցավալի փաստի մասին, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում վաճառվեց Գաֆեսճյան և Հովնանյան ընտանիքների կողմից ֆինանսավորված կառույցը, որը նախատեսված էր ցեղասպանության թանգարանի համար, սա նմանվեց բիզնես ծրագրի՝ նսեմացուցիչ ելքով: Այն գնվեց անշարժ գույքի գործակալության կողմից:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ