Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն. Վիկտոր Սողոմոնյան. yerevan.today

Ապրիլ 21,2017 15:07

Yerevan.Today-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

-Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

-Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

-Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

-Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը:

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան:

Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից:

Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930