Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ ներկայացուցիչներն ասելիք չունեն, իրենց հույսը դրել են կրկին պետական ռեսուրսը օգտագործելու վրա». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 21,2017 14:35

«Մենք ամեն տարի փուչիկներ ենք բաց թողնում, զարդարանքներ ենք պատվիրում և նշում Երևանի 2800-ամյակը, բայց Երևանում ամեն տարի 100 տարվա մեկ շենք է քանդվում: Այդ հարցերի շուրջ բավականին շատ անելիք կա»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Ելք» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:

Ալեն Սիմոնյանի խոսքով, իրենց համար առաջնահերթ հարցեր են նաեւ տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության ոլորտների փոփոխությունները:

«Եկել է իրերը իրենց անունով կոչելու ժամանակը: Իշխող կուսակցության ներկայացուցիչները հրաժարվում են բանավեճից, որովհետեւ ասելիք չունեն ու իրենց հույսը դրել են կրկին պետական ռեսուրսը օգտագործելու վրա եւ պատրաստ չեն, ունակ չեն բանավեճի: Այսօր երեւանցին պետք է կրկին ականատես լինի միայն թաղային հեղինակությունների հետ շփումների եւ փուչիկների բացթողմանն ու թեկնածուի թաթիկով անելուն ու հեռանալուն, ինչպես տեսանք ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ թեկնածուները գրեթե չերեւացին: Հետագայում ԱԺ-ում ունենում ենք պատգամավորներ, որոնք ունեն զրո ելույթներ: Այդ մարդիկ ո՛չ քարոզարշավի ժամանակ են խոսում, ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ իրենց պաշտոնավարման ժամանակ»,- ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուն:

Նրա համոզմամբ, այս ընտրությունները կանցնեն լարված, կրկին ընտրակաշառք կբաժանվի.«Կլինեն ընտրակաշառքներ, բայց ոչ այնքան, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Կաշխատեն ավելի շատ օգտագործել պետական ռեսուրսը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930