Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունը։
Դատական նիստի ընթացքում, երբ դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացությունը, Փառանձեմ Մեյթիխանյանը դուրս եկավ դատական նիստերի դահլիճից։ Շուտով նրանք վերադառնալով դահլիճ՝ ամբաստանյալների ուղղությամբ շիշ նետեց։ Նիստը ընդհատվեց։ Կողմերը սկսեցին միմյանց հայհոյել եւ վիրավորել։ Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ