«Անգամ եթե բալանսավորել կամ անցել ենք հակառակորդին ինչ-որ բաներում, մեզ ավելի ձեռնտու է ցույց տալ, որ չունենք այդ միջոցները: Եթե չենք բալանսավորել, չենք խոսում այդ մասին, որ հակառակորդի մոտ ոգեւորություն չառաջացնենք»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա բնորոշմամբ՝ ներկա ձեռքբերումների մակարդակում տարածաշրջանում խախտվում է զինատեսակների հավասարակշռությունը, բայց պաշտպանունակության հավասարակշռությունը պահպանված է:
Սարգսյանը հիշեցրեց, որ այս օրերին Մարզահամերգային համալիրում զինատեսակների ցուցահանդես է գործում: Նախարարը լսել է, որ որոշ դեպքերում դպրոցականները դասից փախչում են՝ զենքերը տեսնելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ