Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աբրոյան. «Պատմական հուշարձանների մեծամասնությունը նույնիսկ հաշվառված չէ»

Ապրիլ 21,2017 14:18

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության օրերին մշակութային արժեքների և կոթողների ոչնչացման մասին: Նա նշեց, որ քանակական առումով մենք գործ ունենք մեծ թվերի հետ. «Եթե 30000 քմ տարածքում ունենք մոտ 25000 հուշարձան, ապա պատմական Հայաստանում 7 անգամ ավելի: Պատկերացրեք՝ ինչքան ցավալի վիճակ է: Պատմական հուշարձանների մեծամասնությունը նույնիսկ հաշվառված չեն և արդեն ապացուցելու խնդիր էլ ունենք»:

Այնուհետև խոսելով ավերումների մասին՝ Արմեն Աբրոյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղի են ունեցել ցեղասպանությունից հետո՝ 20-ականներից սկսած.

«Ավերումները եղել են կատաղի, կազմակերպված, քաղաքական և կրոնական նկատառումներով նպատակ են ունեցել վերացնել հայկական հետքերը պատմական տարածքներից: Իսկ քրդաբնակ տարածքներում հուշարձանները որպես շինանյութ են օգտագործվել»:

Արմեն Աբրոյանը նաև խոսեց ՀՀ-ի տարածքում եղած պատմական հուշարձանների պահպանության խնդիր մասին: Մասնավորապես՝ զբոսաշրջության նպատակով, մշակույթի նախարարության որոշման համաձայն, 4 քարանձավներ և մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու որոշման մասին: Նրա հավաստմամբ՝ քարանձավները վարձակալությամբ տալը օգտակար է հուշարձանների պահպանման խնդիրների լուծման հարցում. «Շահույթ ստանալով, այդ միջոցները կուղղենք հուշարձանների պահպանության համար իրականացվող գործընթացներին: Նշեմ, որ մրցույթում գրված են հստակ չափորոշիչներ, որոնք համաձայնեցվում են հնագիտության ինստիտուտի հետ»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Մագելանի», «Թռչունների», «Արջի», «Մոզրովի», «Քարե դռներ» քարանձավներին, որոնք պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։

Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930