Ապրիլի 21 -ին Երևանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11–րդ համաժողովը, որին մասնակցեցին Միջազգային բակալավրիատի և եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ: Այս տարի միջոցառման կազմակերպումն ապահովեց Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:
«Միջազգային բակալավրիատն իրենից ներկայացնում է ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կառույց, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ- ում: Շիրակացու ճեմարանը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են Միջազգային բակալավրիատի համապատասխան տարիքային ծրագրերով»,- ասաց ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
«Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ հեռանկարների բաց դուռ են նման կազմակերպությունները, որոնք ապահովում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ժամանակի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթություն».-նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Միջազգային բակալավրիատի դիպլոմը համարվում է այցեքարտ՝ հնարավորություն ընձեռելով առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի առաջատար բուհեր: Ծրագրի նպատակներն են նպաստել ԱՊՀ երկրներում դպրոցական կրթության բարեփոխմանը, ուսուցիչների և աշխատակիցների մասնագիտական աճի զարգացմանը»,- հավելեց Աշոտ Ալիխանյանը:
Կարդացեք նաև

The 11th annual conference of the Association of International Baccalaureate schools of the CIS countries took place at Elite Plaza BC
«Իր առաքելությունները իրականացնելու նպատակով Միջազգային բակալավրիատ ծրագիրը կազմակերպում է ամենամյա համաժողովներ անդամ դպրոցներից որևէ մեկում, որը մեծապես նպաստում է միջազգային կապերի ամրապնդմանը և առաջավոր մանկավարժական փորձի փոխանակմանը»,-նշեց Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Ժամպեիսով Մակսատը:
Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ