Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ պատգամավորների հարցրեք՝ բա ո՞ւր են իրենց նվիրատվությունները, որ ուզում էին 1000 դրամից ավելի տալ» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 13:49

«Շատերն ասում էին՝ չենք ուզում հազար դրամ լինի, այլ ավելի շատ, աշխատավարձից տոկոս լինի…հիմա մտեք հիմնադրամի կայքում կամավոր նվիրատվությունների չափը նայեք: Որոշ պատգամավորների հարցրեք՝ բա ո՞ւր են իրենց նվիրատվությունները, որ ուզում էին հազար դրամից ավելի տալ…ասածս այն է, որ պարտադիրի բաղադրիչը ճիշտ էր»,-պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «1000 դրամի օրենք» անունը ստացած օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությանը՝ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հայտնեց, որ այս պահին երկու զոհված զինծառայողի ընտանիքի փոխհատուցում է իրականացվել, հաջորդ շաբաթում՝ եւս 2-3 զոհված զինծառայողի ընտանիքի կփոխհատուցեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930