Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանը՝ ասուլիսի միջադեպի մասին. «Սկսեմ կուսակցական շահե՞ր պաշտպանեմ, բացառվո՛ւմ է նման բան»

Ապրիլ 21,2017 13:24

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ:

Նրա սեղանին, նաեւ ՄԻՊ-ի գրասենյակի մուտքի մոտ փակցվեցին «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրություններ:

Այս առնչությամբ հարցին` Մարդու իրավունքների ոչ մի պաշտպան այդպիսի տիտղոսի չի արժանացել, ինչպե՞ս եք դա մեկնաբանում՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ: Ես ընտրվել եմ երկրի խորհրդարանի կողմից՝ ամենալայն լեգիտիմությամբ, դա ինձ հնարավորություն տվեց այսօր լինել շատ խիստ իմ գնահատականներում: Հետեւողական եմ լինելու մինչեւ վերջ, ուզում է ՀՀԿ լինի, ուզում է ցանկացած կուսակցություն: Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի: Ես ընտրվել եմ, աշխատում եմ ու ես ինքս այս ինստիտուտը, ինձ տանում եմ ինքնավարկաբեկման, որ սկսեմ կուսակցական շահե՞ր պաշտպանեմ: Բացառվո՛ւմ է նման բան»:

Նա ասաց, որ երբ ինքը քաղհասարակությունից նկատողություն, քննադատություն է ստանում, պետական մարմինների համար դառնում է գրավիչ՝ քննադատության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930