Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ փոխնախարարների տղաների, որոնք այսօր առաջնագծում են». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 13:09

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ՊՆ առաջարկած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» հանրային քննարկման դրված նոր ծրագրերում որքանո՞վ է տեղ գտել սոցիալական խնդիր լուծելու բաղադրիչը, եւ նախարարն ունի՞ տվյալներ, թե օլիգարխների քանի տղա է ծառայում առաջնագծում:

«Չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, որովհետեւ չունենք օլիգարխի իրավական սահմանումը: Գիտեմ պատգամավորների եւ փոխնախարարների երեխաներ, որոնք այսօր առաջնագծում են՝ մարտական հերթապահություն են իրականացնում: Անուններ չեմ տա»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է նշյալ ծրագրերի միջոցով սոցիալական խնդիր լուծելուն, պաշտպանության նախարարը հորդորեց այլ անկյունից նայել խնդրին. «Պատկերացրեք՝ միջին խավի դեպքում ծնողներն աշխատում են, բայց երբեւէ չեն կարողանալու լուծել տղայի ապագա բնակարանի խնդիրը: Խոպանի փոխարեն լավ տարբերակ են առաջադրում՝ եթե նա պատրաստ է ցույց տալ, որ կարող է առաջնագծում ծառայել, առաջարկում ենք սոցիալական ծրագիր: Ծրագրային մոտեցումն ավելի ճիշտ է, քան ուղղակի փող առաջարկելը»:

Վիգեն Սարգսյանը նաեւ մեկնաբանեց արձագանքները, թե այս ծրագրերի միջոցով հանրության ռազմականացում է տեղի ունենում, եւ որ դրանք նշանակում են, թե հրաժարվել ենք խաղաղությունից: «Մենք խաղաղությունից չենք հրաժարվել, հակառակը` տարածաշրջանում դրա ջատագովներից ենք»,-վստահեցրեց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930