Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը բարի լինի՝ գոնե մի անգամ այդ սկանդալային ձայնագրության առթիվ իր քաղաքական գնահատականը տա. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 21,2017 12:54

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրություններին՝ դպրոցների տնօրենների կողմից ցուցակներ հավաքագրելու մասին։ Այդ սկանդալից հետո հանրության շրջանում գնալով տարածվեց այն տեսակետը, որ դպրոցներն ու տնօրենների ինստիտուտը պետք է ապաքաղաքականացնել։ Նախարարը ոչ միայն դեմ է նման գաղափարին, այլ նաեւ գտնում է, որ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան քաղաքականության մեջ. «Մենք 40000 ուսուցիչ ունենք, եւ ուսուցիչները՝ մեր մտավորականության կարեւոր հատվածն են, եթե մենք ուզում ենք քաղաքական մշակույթ ունենալ, ապա այդ հզոր զանգվածը պետք է ներառվի կուսակցությունների ու քաղաքական մշակույթի մեջ»։

Լավ է, որ նախարարը ցանկանում է քաղաքական մշակույթ ունենալ, միայն թե, Հայաստանում ուսուցիչներին, տնօրեններին արդեն այլ մշակույթի մեջ են գցել, որը կոչվում է ընտրակեղծարարություն, ընտրական մանիպուլյացիաներ, ու դեռ չենք խոսում դպրոցներում կաշառքներ վերցնելու համատարած երեւույթի մասին։

Եթե Լեւոն Մկրտչյանն իսկապես անկեղծ է եւ ցանկանում է ուսուցիչներին՝ որպես մտավորականություն, տեսնել քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս, ապա բարի լինի գոնե մի անգամ այդ սկանդալային ձայնագրության առթիվ իր քաղաքական գնահատականը տա։ Հենց հարցնում են, ասում է՝ դե գիտեք, դատական գործ է գնում, քննություն է ընթանում ու նման խուսափողական մեկնաբանություններ։ Բայց ինքը մոռանում է, որ նախարարի պաշտոնը առաջին հերթին քաղաքական է, եւ նախարարն էլ քաղաքական գործիչ է, քաղաքական կոնկրետ ուժ է ներկայացնում, իսկ մենք առ այսօր այդ ուժի ու նրա նախարար ներկայացուցչի տեսակետն այս հարցում չգիտենք։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930