«Յուրի Խաչատուրովը որպես ՀՀ քաղաքացի չէ այդ պաշտոնին, այլ որպես միջազգային պաշտոնյա, եւ իր սահմանափակումներն ու կանոններն ունի»,- պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացի ունենալը որքան խնդրի լուծում է, այնքան էլ՝ կարող է խնդրի բարդացում լինել, քանի որ, օրինակ, ՌԴ քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի եւ Յուրի Խաչատուրովի հայտարարությունները տարբեր ընկալումներ ունեն:
«Շատերի համար ընկալումը լինելու է՝ դե ՀՀ քաղաքացի է, ի՞նչ պետք է ասի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ