«Այս պահին իրավիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից ապրիլի 20-ին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ուղղված կրակոցների դեպքին, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ գնդակոծության էր ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված բեռնատարը. վարորդը չի տուժել:
«Նման դեպքերը պարբերական են, ու չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է: Յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արձագանքը միջազգային հանրության եւ եռանախագահների կողմից»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:
Ապա հավելեց, որ բավարարված նշյալ կառույցների արձագանքով:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Գնդակոծության հետեւանքների լուսանկարը՝ Բաղանիսի գյուղապետի)