Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ԳԱԶ-ՍԱԶ 3507» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Նորայր Մանուկյանը և 1991 թ. ծնված Անդոկ Կիրակոսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն